ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանչեսթրի ահաբեկչությունից հետո շուրջ 20 մարդ օրհասական վիճակում Է. Sky News

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչությունից հետո հոսպիտալացված շուրջ 20 մարդ օրհասական վիճակում Է: Այդ մասին, ինչպես հայտնել Է Sky News հեռուստաալիքը, հայտարարել Է Մեծ Մանչեսթրի կոմսության առաղջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարը:
 
Նրա խոսքով՝ 59-ից 64-ի Է հասել այն տուժածների թիվը, որոնց բուժօգնություն Է պահանջվել: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, վիճակագրության փոփոխությունը կապված Է նրանց հետ, ովքեր կարողացել են ինքնուրույն հասնել հիվանդանոցներ: 
 
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Պայթյունը կատարել Է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում Է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular