ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի զավեշտալի շաբլոնը. նա բոլորին հորդորում է օրինակ վերցնել ամենաանհաջող նախարարից. «Ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հստակ է, որ նոր կառավարությունը կրկին ղեկավարելու է Կարեն Կարապետյանը, սակայն վերջինս նոր կառավարության ձեւավորմանն ընդառաջ փորձում է ցույց տալ, որ իր վերանշանակումը արդարացված է: Այդ իսկ պատճառով նա արդեն երկու օր է բոլոր նախարարություններին, գերատեսչություններին հանձնարարական է ուղարկել՝ 5 օրում գրել տվյալ նախարարության ոլորտի 5 տարվա զարգացման ծրագիրը:

Բոլորը ցայտնոտի մեջ են հայտնվել, քանի որ ոչ տեսականորեն, ոչ գործնականում հնարակոր չէ 5 օրում 5 տարվա զարգացման ծրագիր գրել: Նախարարությունների աշխատակիցներին, սակայն, զվարճացրել է վարչապետի օրինակը: Նա բոլոր գերատեսչություններին ուղարկել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի մի քանի օրում գրած զարգացման ծրագիրը՝ որպես ամենաօրինակելի շաբլոն եւ հորդորել է այդ օրինակով գրել բնապահպանության, կապի եւ տրանսպորտի, քաղաքաշինության եւ մյուս գերատեսչությունների զարգացման ծրագրերը:

Վարչապետի շաբլոնը զավեշտալի է թվացել այն համատեքստում, որ Լեւոն Ալթունյանը համարվում է վարչապետի ամենաչստացված կադրը, եւ հիմա, փաստորեն, վարչապետը բոլորին հորդորում օրինակ վերցնել ամենաանհաջող նախարարից: Վարչապետն այդ քայլով փորձում է փրկել նաեւ իր մտերիմ ընկերոջը՝ Ալթունյանին՝ նորից նախարարի աթոռին պահելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular