ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ընդդիմադիր պարբերականի աշխատակիցների ձերբակալությունները շարունակվում են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ընդդիմադիր «Սյոզջու» (Sözcü) պարբերականի դեմ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է թերթի ֆինանսական հարցերով տնօրեն Յոնջա Քալելին: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Դատախազությունը թերթի դեմ հետաքննություն է սկսել «գյուլենական խմբավորման անդամ չլինելով՝ դրա անունից հանցանք գործելու» մեղադրանքով: Գործի շրջանակում հրաման է տրվել ձերբակալել «Սյոզջու»-ի սեփականատիրոջը, ինտերնետային կայքի պատասխանատու տնօրենին, ֆինանսական հարցերով տնօրենին և մեկ լրագրողի: Քանի որ սեփականատերն արտերկրում է, ձերբակալվել են երեքը:

Պարբերականի դեմ հետաքննություն է սկսվել դրա կողմից հրապարակված երկու լուրի պատճառով: Դրանցից մեկը 2016 թվականի հուլիսի 15-ին հրապարակված «Սյոզջու»-ն գտել է Էրդողանին» լուրն է, որում կային տվյալներ Մարմարիսում այն հյուրանոցի հասցեի մասին, որտեղ հանգստանում էր նախագահը: Լուրը հրապարակվել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձի նախօրեին՝ այն բանից հետո, ինչ Էրդողանը մի քանի օր չէր երևացել մամուլի ներկայացուցիչներին ու չէր մասնակցել որևէ միջոցառման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular