ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կյանքից հեռացել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ Ալեքսանդր Բուրդոնսկին։ Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել են Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնից։

Վերջինս աշխատում էր նշված թատրոնում, սակայն երկար ժամանակ սրտի հետ կապված խնդիրների պատճառով գտնվում էր հոսպիտալում։

Բուրդոնսկին Ռուսաստանի ժողովրդական արտիստ էր, հանդիսանում էր ավելի քան 20 բեմադրությունների ռեժիսոր։ Նրա առավել հայտնի բեմադրություններից են «Խաղ՝ հոգու ստեղնաշարի վրա», «Այդ ցնդած Պլատոնովը», «Նա, ում սպասում են» և այլն։

Ա. Բուրդոնովը Իոսիֆ Ստալինի որդու՝ ՌԴ ավիացիոն ուժերի գեներալ-լեյտենանտ Վասիլի Ստալինի ավագ որդին էր։

2016 թվականին ռեժիսորը նշել էր իր ծննդյան 75-ամյակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular