ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ նախագահը շնորհավորել է հայտնի ջութակահարին

ՄՇԱԿՈՒՅԹ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանին:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ձեր տաղանդի շնորհիվ և կատարողական բարձր վարպետության միջոցով համաշխարհային երաժշտական գանձերը, այդ թվում` հայկական երաժշտությունը, շարունակական շրջագայության մեջ են աշխարհում` ունկնդրին պարգևելով բազում նուրբ ապրումներ ու զգացմունքային պահեր:

Երկար տարիներ Դուք առաջին ջութակն եք Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի, որն իր վիրտուոզությամբ նոր կյանք է տալիս դասական արվեստի գլուխգործոցներին»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական ոգևորություն և նոր հաջողություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular