ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի վարչակազմն ուզում է 10 տոկոսով ավելացնել պաշտպանական բյուջեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2018 ֆինանսական տարվա համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկած բյուջեի նախագծում պաշտպանական ծախսերը կարող են կազմել 639 մլրդ դոլար, ինչը 10 տոկոսով բարձր է, քան անցած տարի, հայտնում է Պենտագոնը։ Բուն պաշտպանական ծախսերը կկազմեն 574 մլրդ դոլար, եւս 64․6 մլրդ դոլար էլ նախատեսված է ԱՄՆ արտասահմանյան ռազմական գործողությունների համար, փոխանցում է Ինտերֆաքսը։

Ընդ որում ծրագրվում է, որ 110․1 մլրդ դոլարը ծախսվելու է ընդհանուր պաշտպանական նպատակների համար, եւս 166 մլրդ դոլար կստանան ցամաքային զորքերը, 183 մլրդ դոլար՝ ԱՄՆ ՌՕՈՒ-երը, իսկ 180 մլրդ դոլար՝ ԱՄՆ ՌԾՈՒ-երը ։

Բացի ամենայնից պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է ռազմական տեխնիկայի արդիականացում, այդ թվում 70 հատ F-35 կործանիչ ռմբակոծիչների, 15 հատ Boeing KC-46 ռազմական օդանավերի ու B-21 ռմբակոծիչների, նաեւ «Վիջինիա» տեսակի երկու սուզանավերի ու այլ տեխնիկայի ձեռքբերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular