Խոշոր ավտովթար Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում. Nissan Pathfinder-ը 80 մետր շրջվելով՝ հայտնվել է ապառաժ քարերի վրա, կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։00-05։30-ն ընկած ժամանակահատվածում Nissan Pathfinder մակնիշի 30 CC 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Շարունակությունն՝ այստեղ.