Մահվան ելքով վրաերթ Երևանի «Արաբկիր» հանրախանութի դիմաց. դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետն ու քննչական վարչության պետի տեղակալը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ մայիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան քաղաքի Նանսենի փողոցի բնակիչ՝ 41-ամյա Գարիկ Մուրադյանը Կոմիտասի պողոտայի 41/9 հասցեի՝ «Արաբկիր» հանրախանութի դիմաց իր վարած Opel մակնիշի 35 AՏ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի բնակիչ՝ 69-ամյա Հուսիկ Հարությունյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Շարունակությունն՝ այստեղ.