ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Իրանի գյուղնախարարությունները բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցության հուշագիր ստորագրեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին հանդիպեցին ՀՀ կառավարության ընդունելությունների տան Հանդիպման ընթացքում երկու կողմերը ներկայացրեցին իրենց երկրներում առկա ոլորտային զարգացումները, ձեռքբերումները և մի շ արք ոլորտների համար համագործակցության առաջարկություններ արեցին: Հանդիպումից հետո ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի բույսերի պաշտպանության կազմակերպության միջև ստորագրվեց հուշագիր բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցության վերաբերյալ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով` հուշագիրը գործընկերներին և ընկերություններին թույլ կտա երկկողմանի ուղղություններով ավելի հստակեցված աշխատել և արտահանումն ու ներմուծումն իրականացնել:

«Հուշագրի ուղղությունները հիմնականում վերաբերում են անասնաբուծության և բուսաբուծության հնարավոր համատեղ արտադրությունների կազմակերպմանը, ինչպես նաև ազատ տնտեսական գոտում կազմակերպել գործունեություններ` ներմուծել ապրանք, վերամշակումներ կատարել և, օգտագործելով Հայաստանի հարթակը, արտահանել այն դեպի ԵԱՏՄ»,- ասաց նախարար Առաքելյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին շնորհակալություն հայտնեց հայ գործընկերոջը հրավերքի և ջերմ ընդունելության համար, ինչպես նաև նախարարին և կառավարությանը շնորհավորեց վերջերս կայացած ԱԺ ընտրությունների համար: Նա շատ արդյունավետ գնահատեց Հայաստան կատարած իր այցը:

«Հնարավորություն ընձեռվեց, որպեսզի կառուցողական բանակցություններ իրականացնենք գյուղատնտեսության բոլոր ենթակառուցվածքներում: Հանդիպման ընթացքում նշվեցին երկու երկրների միջև համագործակցության բոլոր հավանական ոլորտները: Նշվեց, որ երկու երկրների գյուղատնտեսության ոլորտները կարող են մեկը մյուսին լրացնել: Խոսվեց նաև, որ իրանական կողմն ունի մեծ հաջողություններ և փորձ տարբեր գյուղատնտեսական արտադրատեսակների արտադրության ոլորտում, և մենք ունենք հիանալի հնարավորություն աշխատանքային տեխնիկայի ոլորտում ունեցած մեր այդ  փորձը նե րկայացնել մեր եղբայր երկրի գյուղատնտեսության ոլորտին: Հանդիպման շրջանակում ստորագրվեց նաև բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը ստեղծվել էր երկու կողմերի ջանքերի շնորհիվ»,- ասաց Մահմուդ Հոջջաթին:

Հոջջաթիի խոսքով` հանդիպման ընթացքում իրենք քննարկեցին նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, որն Իրանին հնարավորություն կտա Հայաստանի միջոցով զարգացնելու ներդրողների և գործարարների միջև համագործակցությունը և մուտք գործելու ԵԱՏՄ շուկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular