ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանիայի վարչապետը հայտնել է նոր ահաբեկչության մեծ հավանականության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հրավիրված մամուլի սուլիսում հայտարարել է, որ նոր ահաբեկչության հավանականությունը չափազանց մեծ է, հաղորդում է CNN-ը:

«Մեծ Բրիտանիայում շարունակում է բարձր մնալ ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակը։ Դա նշանակում է, որ ևս մեկ ահաբեկչություն է հնարավոր»,-ասել է Մեյը։

Նշենք, որ մանչեսթրյան ահաբեկչությունից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Այդուհանդերձ, ահաբեկչությունից որոշ ժամանակ անց տեղեկություն է ստացվել, որ Լոնդոնի «Վիկտորիա» ավտոկայանում կասկածելի առարկա է հայտնաբերվել։ Ահազանգը, սակայն, կեղծ էր։

Դրանից հետո տեղեկություն տարածվեց այն մասին, որ ոստիկանությունը տարհանում է Մանչեսթրի Arndale առևտրի կենտրոնի այցելուներին, քանի որ ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք կա այնտեղ։

Հիշեցնենք, որ «Մանչեսթր Արենա»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի։ Վիրավորվել է ավելի քան 60 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular