ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստանին իրականացվում է ժամանակացույցի համաձայն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծրագրով Հայաստան-Ռուսաստան 200 մլն դոլարի միջպետական վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումն իրականացվում է առանց ուշացումների, հաստատված ժամանակացույցով: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Նրա խո սքով` նույնիսկ որոշ զինատեսակների մատակարարումը կատարվում է ժամանակից շուտ:

«Մենք Ռուսաստանի հետ ունենք հատուկ համաձայնագրեր, որոնք Հայաստանին թույլ են տալիս ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն իրականացնել հատուկ պայմաներով, օրինակ սպառազինությունների, ռազմական տեխնիկայի, գնումների ոլորտում մենք Ռուսաստանից կարողանում ենք զենք ձեռք բերել ներքին գներով: Դա մեծ առավելություն է եւ յուրահատուկ արտոնություն է մեր երկրի համար»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular