ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանչեսթրի պայթյունից հետո Լոնդոնում ավելացնում են ոստիկանների թիվը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մանչեսթրում իրականացված պայթյունից հետո Լոնդոնի իշանությունները կավելացնեն ոստիկանների թիվը քաղաքի փողոցներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավար Սադիք Հանը:
«Ես մշտական կապ եմ պահպանում Լոնդոնի ոստիկանության հետ, որը վերանայում Է անվտանգության միջոցառումները քաղաքում: Լոնդոնի բնակիչներն այսօր ավելի շատ ոստիկանների կտեսնեն մեր փողոցներում»,- ասված Է քաղաքագլխի հայտարարության մեջ, որը հրապարակված Է Twitter-ի նրա միկրոբլոգում:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, վիրավորվել Է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:  
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular