ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Մանչեսթրում զոհվածների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փարիզում կեսգիշերին կմարվեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ անգլիական Մանչեսթր քաղաքում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հիշատակին: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ու տուժածների հարազատներին:

«Իմ մտքերը զոհվածների, նրանց ընտանիքների ու դեպքի վայրում աշխատողների հետ են»,-գրել է Փարիզի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել, նրանց թվում երեխաներ կան: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 59 մարդ: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահեբկչական խմբավորումը: ՀՀ ԱԳՆ-ից հայտարարել են, որ այս պահին ստուգում են, արդյո՞ք տուժածների թվում հայեր կան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular