ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով կրկին զինվորականներ են ձերբակալվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստամբուլի հանրապետական դատախազությունը ձերբակալման հրաման է տվել թուրքական զինված ուժերում ծառայող 144 մարդու նկատմամբ, ովքեր կասկածվում են գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կասկածյալներին ձերբակալելու նպատակով համաժամանակյա գործողություններ են սկսվել 35 հասցեներում: Իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում 40 նահանգում: Այս պահին ձերբակալվել է շուրջ 20 կասկածյալ:

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքը:

Աշխատանքից հեռացվել է ավելի քան 100 հազար մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular