ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկանում եմ, որ Մասիսի երեխաների անունները սերունդները հիշատակեն՝ որպես Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոններ. Արթուր Աբրահամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aravot.am-ը գրում է.«Մայիսի 22-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հանդիպումը Երիտասարդական կենտրոնի մասնակիցների և քաղաքի բնակիչների հետ: Երեխաների հետ զգացմունքներով հագեցած և անմիջական շփումից հետո նա այցելեց Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրի շինհրապարակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին և մարզական կենտրոնի հնարավորություններին:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծերի՝ Երիտասարդական կենտրոնի և Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրի հեղինակներին՝ ի դեմս Գագիկ Ադիբեկյանի, այսպիսի հրաշալի նախաձեռնությունների համար: Ես տպավորված եմ Մասիսի երիտասարդությամբ, նրանց ակտիվությամբ, քաղաքի կյանքում նրանց ներգրավվածությամբ: Դուք ահռելի աշխատանք եք իրականացնում, և ես ավելի քան վստահ եմ, որ այս մարզահամալիրի կառուցման շնորհիվ Հայաստանի սպորտի պատմության մեջ կունենանք նոր մարզիկներ, նոր անուններ, ովքեր մի շարք հեղինակային մրցումներում ի պատիվ մեր երկրի կբարձրացնեն հայկական դրոշը: Ցանկանում եմ, որ այսօր այստեղ ներկա և հետագայում մազահամալիրում մարզվող Մասիսի երեխաների անունները սերունդները հիշատակեն՝ որպես Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոններ: Սա նրանց մարզական կարիերայի երկար ճանապարհի կարևորագույն սկիզբն է լինելու»,- իր խոսքում նշեց Արթուր Աբրահամը: 

Շարունակությունն՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular