ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանչեսթրի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Մանչեսթրի «Մանչեսթր Արենա» մարզադաշտում երգչուհի Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։

Ինչպես տեղեկացնում է Tass գործակալությունը, ծայրահեղականները սոցցանցերում այդ մասին հայտարարություն են տարածել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ համերգի ժամանակ ուժգին պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ առնվազն 59 հոգի։

Մանչեսթրի իրավապահները հայտարարել են, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Պարզվում է նրա ինքնությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular