ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը ի հեճուկս վարչապետի՝ Դավիթ Հարությունյանին նախարար նշանակի. «Ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ կկրճատվի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը, որը զբաղեցնում է Դավիթ Հարությունյանը: Երեկ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ներկայացվել է նաև այդ հարցը: Ավելի կոնկրետ, այս հաստիքից հանում են նախարարի լիազորությունները և մնում է միայն աշխատակազմի ղեկավարի մասը: Նշենք, որ աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը ներմուծել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հատուկ Դավիթ Հարությունյանի համար:

Իսկ հիմա հաստիքի ձևափոխումը նշանակում է նաև, որ Դավիթ Հարությունյանը չի վերանշանակվի իր պաշտոնում: Որոշ տեղեկություններով՝ Դավիթ Հարությունյանը ներկայումս Հայաստնում իր ունեցվածքն է վաճառում, քանի որ հնարավոր է պաշտոն ստանա եվրոպական կառույցներում, կամ որևէ եվրոպական երկրում դեսպան նշանակվի:

Չի բացառվում, սակայն, որ Սերժ Սարգսյանը ի հեճուկս Կարեն Կարապետյանի՝ Դավիթ Հարությունյանին նախարար նշանակի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular