ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը, դեպքի վայր է ժամանել տարածքի ոստիկանապետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 23-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Նորաբաց ավտոճանապարհի Մասիս քաղաքի խաչմերուկի հատվածում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ թվով Նորաբաց գյուղի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արդարացիորեն պահանջում են, որպեսզի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Արարատի մարզպետարանը վերջապես կատարեն իրենց խոստումը և նշված ճանապարհահատվածում վերացնեն մարդաբոյ փոսերը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գյուղում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան՝ խմելու ջրից սկսած, անբարեկարգ ճանապարհներով վերջացրած։ Տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը թույլատրեց, որպեսզի թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը նաև մեր գյուղ գա, սակայն որոշ ժամանակ անց մարդաբոյ փոսերի պատճառով վարորդները հրաժարվում են քշել գյուղ։ Մենք գիտենք, որ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ բարի կամք է դրսևորել և մեզ տվել տրանսպորտը, ու հիմա ոչ Երևանի քաղաքապետարանի մեղքով վարորդները ստիպված չեն գալիս գյուղ, քանի որ ամեն անգամ գյուղ գալուց ավտոբուսները տանում են արհեստավոի մոտ՝ վերանորոգման։ Եթե կարճ ժամանակում կատարվեն քանդված ճանապարհների փոսալցման աշխատանքներ, հավատում ենք, որ Երևանի քաղաքապետը նորից բարի կամք կդրսևորի»։

Այս պահին նշված վայր են ժամանել Մասիսի ոստիկանապետ Վարդան Վարդանյանը և Արարատի մարզպետարանի ինչ-որ պաշտոնյա։ Ժողովուրդը մարզպետարանի պաշտոնյայի մասին ասում էր, որ »ինքը հերթական անգամ եկել է՝ գյուղացիներին ականջին լապշա կախելու»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular