ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը

ՍՊՈՐՏ

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը։ ՀԱՕԿ-ից տեղեկանում ենք, որ առաջնությանը մասնակցում են տարբեր տարիքային խմբի շուրջ հարյուր գեղասահորդներ։

Մրցումային առաջին օրը մեծահասակները ելույթ են ունեցել կարճ ծրագրով։ Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է  Սլավիկ Հայրապետյանը։ Հայաստանի առաջնության նորեկ Կոնստանտին Մելնիկովը երկրորդն է։

Կանանց պայքարում առաջատարն Անաստասիա Գալուստյանն է։

Իսկ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն ու միակն է մեծահասակների մրցույթում։

Այսօր գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular