ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական զորամասերը Ադրբեջանի զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների. ԱՀ ՊՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց:

Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 82 միլիմետրանոց ականանետ (9 արկ):

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հայկական կողմը որևէ կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular