ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալիֆորնիայի բնակիչը խոստովանել է, որ ցանկացել է ՌԴ-ին գաղտնի տեղեկություններ հաղորդել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչ Գրեգորի Ալեն Ջասթիսը, ով մեղադրվում է պետական կարևորության գաղտնի տեղեկատվությունը վաճառելու փորձի մեջ, ընդունել է իր մեղքը։ Հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։

Նախաքննության տվյալներով, 49-մյա Ջասթիսը, ով 2000 թվականից ԱՄՆ պաշտպանության նախարարությունում աշխատել է որպես ինժեներ, անցած տարի «արբանյակներից գաղտնի ինֆորմացիա» է գողացել և փորձել վաճառել մի մարդու, ում կարծել է ռուսական հետախուզության աշխատակից։

Իրականում վերջինս Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի գործակալ է եղել։ Նրան մինչև 35 տարի ազատազրկում է սպառնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular