ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


CNNTurk-ը հեռացրել է եթերից Էրդողանի ամերիկյան այցը մեկնաբանող հաղորդավարուհուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում գործող «CNNTurk» հեռուստաալիքի ամենավարկանշային համարվող հաղորդավարուհի Նեվշին Մենգյուն, նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցը մեկնաբանելուց հետո հեռացվել է եթերից։ 

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ամեն օր հեռաուստալիքով հեռարձակվող «Գլխավոր լուր» հաղորդման հաղորդավարուհի Մենգյուն, հավատարիմ մնալով հաղորդման ֆորմատին, լուրերը ներկայացնում է իր սեփական մեկնաբանմամբ և գնահատամամբ:

Եվ այս անգամ Էրդողան-Թրամփ հանդիպումը մեկնաբանելիս, հաղորդավարուհին ակնարկել է, որ հանդիպումը սպասվածից կարճ է տևել՝ ասելով. «Էրդողանի մտնելն ու դուրս գալը (Թրամփի սենյակ- խմբ.), նստելն ու զրուցելը, բոլորը միասին տևել է ընդամենը 23 րոպե»:

Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Մենգյուի այս մեկնաբանությունը դուր չի եկել իշխանամետ հատվածին և նա քննադատությունների թիրախ է դարձել: Այս ամենից հետո «CNNTurk»-ը որոշում է կայացրել Մենգյուին հեռացնել եթերից: Ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ Մենգյուին հեռուստաալիքում այլ  հաստիք կառաջարկվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular