ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ մոտ 20 պատգամավոր դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է. «Մեկ այլ դեպքում Հանրապետական կուսակցության վերնախավը կսկսեր փնտրել, թե իրենց կուսակիցներից ովքեր են իրենց դեմ քվեարկել: Բայց այս անգամ նրանք անխռով ու անվրդով ընդունեցին Արմեն Աշոտյանի «մազապուրծ հաջողությունը»:

Բանն այն է, որ ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներից 8–ը հավաքեցին 73 և ավելի ձայներ: Նրանց թվում` և ոչ ՀՀԿ–ականները:

Եվ միայն Արմեն Աշոտյանի ձայներն էին անհամեմատ քիչ՝ 56: «Փաստի» տեղեկություններով և՛ ՀՅԴ, և՛ «Ծառուկյան» դաշինքի խմբակցություններից մի քանի հոգի իրենց ձայնը տվել էին Աշոտյանին: Փաստորեն, ավելի քան 20 հանրապետական (ՀՀԿ պատգամավորների գրեթե կեսը) դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular