ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2016-ին Պուտինի եկամուտը կազմել է 8,858 մլն ռուբլի, Մեդվեդևինը՝ 8.58, Լավորվինը՝ 7.6 մլն ռուբլի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
2016թ-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտը կազմել է 8,858 մլն ռուբլի։  Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայտարարագրերում։ 
 
Նրա սեփականության տակ է գտնվում երկու բնակարան՝ 77 և 153 մետր քառակուսի, ավտոտնակ, ինչպես նաև Գազ Մ-21, M-21-Р, Նիվա և սկիֆ։
 
Նախագահի մամլո խոսնակ՝ Դմիտրի Պեսկովի եկամուտը 2016թ-ին կազմել է 12.8 մլն ռուբլի,  իսկ նրա կնոջ՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի եկամուտը կազմել է 120.8 մլն ռուբլի․ 
 
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի եկամուտը կազմել է 8.58 մլն ռուբլի, որը նախորդ տարվա համեմատ 300 հազար ռուբլով  պակաս է։ ՌԴ վարչապետի սեփականության տակ է գտնվում 367,8 մետր քառակուսի բնակարանը, և երկու ավտոմեքենաներ՝ Գազ-20 և Գազ-21։ 
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եկամուտը կազմել է 7.6 մլն ռուբլի։ 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular