ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ու Ռուսաստանը վերացնում են երկկողմ սահմանափակումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստամբուլում այսօր Թուրքիան և Ռուսաստանը համատեղ հայտարարություն են ստորագրել՝ երկկողմ առևտրային սահմանափակումների վերացման վերաբերյալ:

Թուրքական մամուլի համաձայն՝ համատեղ հայտարարությունն ստորագրվել է Թուրքիայի փոխվարչապետ Մ. Շիմշեքի և ՌԴ փոխվարչապետ Ա. Դվորկովիչի կողմից երկու երկրների վարչապետների ներկայությամբ:

Առևտրային ոլորտում փոխադարձ սահմանափակումների վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել էր Թուրքիայի նախագահի՝ ՌԴ կատարած վերջին այցի շրջանակում: Թուրքիայի վարչապետի աշխատակազմից այդ հայտարարության ստորագրումը կարևոր քայլ են որակել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության և ծավալների մեծացման ուղղությամբ:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի վարչապետ Բ. Յըլդըրըմի և ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի դռնփակ հանդիպումը: Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular