ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 64-ամյա վարորդը Opel-ով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվելով հայտնվել դաշտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 34 AQ 963 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արուսյակ Կժոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular