ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս օդաչուին սպանողին Թուրքիայում դատապարտել են ապօրինի զենք կրելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ալփարսլան Չելիքը, ով ստանձնել էր ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը, Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք կրելու համար:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, փաստաբանն ասել է, որ դատարանը չի ուսումնասիրել Չելիքի՝ ռուս օդաչուի սպանությանն առնչվելու գործը, քննությունը շարունակվում է:

Օլեգ Պեշկովը զոհվել էր Սիրիայում 2015 թվականի նոյեմբերի 24-ին: Թուրքական F-16 կործանիչը խոցել էր ռուսական Су-24-ը, ինչից հետո կատապուլտով ինքնաթիռը լքած Պեշկովին գնդակահարել էին ցամաքից: Միջադեպից անմիջապես հետո Չելիքը ստանձնել էր սպանության
պատասխանատվությունը: Միաժամանակ քննության ընթացքում նա հայտարարել էր, որ չի սպանել օդաչուին և հրամայել է իրեն ենթակա գրոհայիններին չկրակել Պեշկովի վրա:

Անցյալ տարվա ապրիլին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր Չելիքին ապօրինի զենք կրելու համար: Ամբաստանյալը քննության ժամանակ հերքում էր մեղադրանքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular