ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եմենում վերջին մեկ ամսվա ընթացքում խոլերայից մահացել է 250 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եմենում վերջին մեկ ամսվա ընթացքում խոլերայից պաշտոնական տվյալներով մահացել է 250 մարդ, օրական հարյուրավոր մարդիկ վարակվում են և հոսպիտալացվում:

BBC գործակալության փոխանցմամբ՝  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ քաղաքացիական պատերազմով բռնկված երկրում խոլերան մեծ արագությամբ տարածվում է: Ամենից շատ հիվանդներ հանդիպում են Եմենի մայրաքաղաք Սանայում, որտեղ իշխանություններն արտակարգ իրավիճակ են սահմանել:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենի բնակչության երկու երրորդը (շուրջ 8 մլն մարդ) զրկված է խմելու մաքուր ջրից: Խոլերան տարածվում է աղտոտված խմելու ջրի և սննդամթերքի միջոցով: Նշվում է, որ հիվանդության ընթացքը ծանր է, և առանց բուժօգնության մահը վրա է հասնում հաշված ժամերի ընթացքում:

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է անում Եմենին անհապաղ օգնություն ցուցաբերել, որպեսզի դադարեցվի խոլերայի տարածումը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ Եմենում ավերված է շուրջ 300 պոլիկլինիկա և հիվանդանոց:

Նշենք, որ Եմենում հակամարտությունը սրվել է 2015թ-ին: ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչ այժմ մահացել է 8 հազար մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ: Պատերազմի հետևանքով՝ գրեթե 19 մլն մարդ հումանիտար օգնության կարիք է զգում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular