ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապը 5 նոր կարդինալներ է նշանակել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է կաթոլիկ եկեղեցու 5 նոր կարդինալներ նշանակելու մասին։ Նշանակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 28-ին, հաղորդում է Tass գործակալությունը։

5 կարդինալներից 4-ը ներկայացնում են տարբեր մայրցամաքներ։

Ավանդական կարմիր գլխարկներ կստանան Ժան Զերբոն՝ Բոմակոյի արքեպիսկոպոսը, Խուան Խոզե Օմելիան՝ Բարսելոնի արքեպիսկոպոսը, Անդերս Արբորկլիուսը՝ Ստոկհոլմի արքեպիսկոպոսը, Լուիզրի Լինգ Մանգհանեկհումը՝ Լաոսի առաքելական փոխանորդը և Գրեգորիո Ռոզա Չավեսը՝ Սան-Սալվադորի օժանդակ եպիսկոպոսը։

Նրանք բոլորը դեռ չեն բոլորել ծննդյան 80 տարին, հետևաբար, կարող են մասնակցել Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հաջորդ ընտրություններին։

Բացի տարբերակիչ գլխարկից, կարդինալները տարբերվում են նաև մատանիով, կարմիր կամ մանուշակագույն զգեստով, աթոռով և նշանով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular