ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը միացել է Իրանը մեկուսացնելու՝ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա «դաշինքի» արշավին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում մայիսի 21-ին մասնակցել է «Արաբական-ամերիկյան-իսլամական» խորհրդաժողովին, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Իրանը զինում և վարժեցնում է գրոհայիններին, որոնք Եմենում, Իրաքում, Լիբանանում և Սիրիայում անկայունություն են առաջացնում: Դոնալդ Թրամփը միջազգային հանրությանը կոչ է արել մեկուսացնել Իրանին:

Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությանը «Թվիթերի» իր էջում արձագանքնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Իրանը, որը նոր իրական ընտրություններ է անցկացրել, «ժողովրդավարության օրրան» համարվող Միացյալ Նահանգների կողմից հարձակման է ենթարկվում: Արդյո՞ք դա արտաքին քաղաքականություն է, թե՞ Սաուդյան Արաբիայից 480 միլիարդ դոլար կթելու փորձ»,-ասել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ուշագրավն այն է, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին շնորհավորելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապել է՝ մասնակցելու Սաուդյան Արաբիայում կազմակերպված «Միասին մենք ուժեղ ենք» խորագրով արաբական-ամերիկյան-իսլամական խորհրդաժողովին:

Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներն Իլհամ Ալիևի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու հարցում բավականին ժլատ են, իսկ իրանական ԶԼՄ-ներն Ադրբեջանի նախագահի՝ Սաուդյան Արաբիայում կազմակերպված համաժողովին մասնակցությունը որակում են որպես իսլամական դիմադրության ուժերի դեմ ձեռնարկված գործողություններին մասնակից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular