ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեյցարիան հրաժարվում է ատոմակայաններից և օգտվելու է վերականգնվող էներգիայի աղբյուրներից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքերով՝ հավանության է արժանացել կառավարության ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում է անցում ատոմային էներգետիկ համակարգից վերականգնվող էներգիան։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

ԱԷԿ-ներից հրաժարվելու օգտին քվեարկել է ընտրողների 58 տոկոսը։

Հենց որ լրանա բոլոր 5 ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետը, երկիրն անցում կկատարի վերականգնվող էներգետիկ համակարգին։

Ներկա պահին ատոմային էլեկտրոկայաններն ապահովում են երկրի սպառողների մոտ 30 տոկոսը։ Դեռևս հստակ ժամկետ չկա, թե երբ կփակվեն դրանք, սակայն փակվելուց հետո բնակչությունը կօգտվի արևից, քամուց և ջրից ստացված էներգիայից։

Ծրագիրն առաջ է քաշել Ազգային կուսակցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular