ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիացի ապստամբներն ամբողջովին լքել են Հոմս քաղաքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ կառավարական ուժերը 2011 թվականին պատերազմից սկսվելուց առաջին անգամ ամբողջովին վերահսկողություն են սահմանել Հոմս քաղաքի նկատմամբ, հաղորդում է BBC-ն։

Համանուն՝ Հոմս նահանգի ղեկավար Թալյալ Բարզիի խոսքով՝ Հոմս քաղաքում չի մնացել ոչ զենք, ոչ էլ գրոհային, քանիոր ռուսական զինվորականության մանսակցությամբ իրականացվել է ապստամբների ամբողջական տարհանում։ Նրանց թույլ է տրվել ազատ հեռանալ քաղաքից, ինչից հետո քաաղքի բնակիչները կարողացել են ազատ դուրս գալ փողոցներ։

Սպասվում է, որ Հոմսից հեռացած ապստամբները կուղևորվեն երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգ, որը վերահսկվում է ընդդիմության կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular