Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը իր պատմական հայրենիքում գոյատևում է բռնազավթիչ ռեժիմի ներքո, որը ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը` ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից բռնազավթման տարիները հայ ժողովրդի համար ունեցան աղետալի հետևանքներ: Աղետը համատարած կոռուպցիան է, որը ներթափանցել է հասարակության բոլոր մակարդակները, և պետական դավաճանությունը: 2017 թվականին անցկացված երկու ընտրական գործընթացները` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները և մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտությունները, ընդգծեցին, որ այսուհետ ողջ ընտրական գործընթացը իրականացվելու է ՀՀԿ-ի կողմից համակարգված կոռուպցիայի ներքո: Այսօր կոռուպցիայի հետևանքով առաջացած խնդիրները և սպառնալիքները խարխլել են Հայաստանում դեռ չզարգացած ժողովրդավարական ինստիտուտները, բարոյական արժեքներն ու արդարությունը: Հայաստանում կոռուպցիայի դեպքերը ներառում են արժեքների հսկայական ծավալներ, որոնք կազմում են մեր պետության միջոցների ահռելի մասը, իսկ կոռուպցիայի ամենացինիկ դրսևորումը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից հայրենի հողի վաճառքն է` Արցախապատկան հողի վաճառքը, որը շուրջ 8 հազար քառակուսի կիլոմետր է և ժամանակակից Հայկական պետականության անվտանգության համակարգն է, ինչը և զրոյացնում է Հայկական պետականության քաղաքական նշանակությունն ու կայուն զարգացումը: Բռնազավթիչ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի տապալմանն ուղղված գործողություններին, նրանց կողմից կատարված ապօրինի գործունեությանը քաղաքական և իրավական գնահատական տալու համար «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, իր մասնակցությունը ցուցաբերելով ակտիվ քաղաքական գործընթացին, իր առաջին գործողությունն է իրականացրել` սկսել է Երևանի ազատագրումը ապօրինություններից: Վճռական լինելով ապօրինի ձեռք բերված արժեքների հետ վերադարձին և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը զրկել իշխանությունից` բռնազավթված իշխանությունը վերադարձնել ժողովրդին` «Երկիր Ծիրանի»-ն արձանագրել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական կոռուպցիայի պարտակողներն են, այդ արատավոր երևույթի արմատներն ամրապնդողը, և այս բնագավառում իրենց ջանքերը չեն խնայում, որպեսզի արդյունավետ ապահովեն ընտրական կոռուպցիայի իրագործումը: Նրանք սերտ համագործակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, թաղային խուժանի, կեղծ դիտորդական առաքելություն իրականացնող` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և ներգրաված մարդկանց, ընտրակեղծարար հանձնաժողովի անդամների, համատիրությունների և պետական ու մասնավոր այլ կառույցներ ներկայացնող անձանց հետ: Կոռուպցիայի և հանցավորության այլ ձևերի միջև կապերը, մասնավորապես` կազմակերպված հանցավորության և տնտեսական հանցավորության, ներառյալ` փողերի լվացումը, Հայաստանում հատել է ռիսկային սահմանը: Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի կողմից կուտակված գույքը, նրա և ՀՀԿ-ի կողմից իշխանության բռնազավթումը վերը նշված մեխանիզմի առկայության ապացույցներից մեկն է: Տարիներ շարունակ իրավախախտում կատարելու հետևանքով` պետական գործերի և պետական սեփականության անազնիվ, անպատասխանատու և ոչ պատշաճ կառավարման պատճառով Տարոն Մարգարյանը հանցավոր ճանապարհով ստացել է հսկայական եկամուտներ: Նրան են պատկանում նյութական և ոչ նյութական, շարժական և անշարժ, իրերի և իրավունքների ձևով արտահայտված արժեքներ: Անձնական հարստության ապօրինի ձեռքբերումը Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի կողմից ուղղակիորեն վնաս է հասցրել ժողովրդավարական ինստիտուտներին, իրավունքի գերակայությանը և մեր ազգային տնտեսությանը: 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբերի աշխատակիցների և ոստիկանության ներկայացուցիչների համատեղ գործունեությամբ իրականացվել է կազմակերպված, լայնածավալ ընտրակեղծարարություն, որը ներառել է բոլոր տեսակի ընտրակեղծիքները: Հայաստանում ցանկացած ընտրական գործընթաց, այդ թվում նաև` Երևանի ավագանու ընտրությունները, անցել են կոռուպցիան խրախուսելու և տարածելու` ձևավորված արատավոր պրակտիկայի ներքո: Իսկ արդեն կեղծված ընտրությունների հետևանքով ձևավորված իշխանությունը կոռուպցիոն մեխանիզմներն ավելի է արմատավորել` դարձնելով այն խորը համակարգված: Քառորդ դար Հայաստանում համապետական յուրաքանչյուր ընտրության և հանրաքվեի արդյունք կեղծվել են: Հայաստանում չի ձևավորվել լեգիտիմ իշխանություն: Տարիներ շարունակ կուտակված կեղծիքը, քաղաքական չարաշահումներն ու արմատացած կոռուպցիան սասանել են հանրության հավատը քաղաքական գործընթացների նկատմամբ: Այս պահին Հայաստանում առկա է հանրության կողմից քաղաքական ապատիա, իսկ բռնազավթիչ ռեժիմի` ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից բացառիկ ցինիզմի դրսևորում: Նման իրավիճակի շարունակությունը, չի բացառվում, որ հանգեցնի լայնածավալ քաղաքացիական խռովության ու քաղաքացիների ապստամբության: Անցած տարվա «Սասնա Ծռեր» ապստամբությունը, որը ճնշվեց ոստիկանության կողմից բացառիկ ուժի կիրառմամբ, վայելում էր ողջ հայ ժողովրդի համակրանքը: ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ցինիզմի դրսևորումն անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ ի ցույց դրվեց: Առաջինը` Երևանի ավագանու ընտրության օրը` մայիսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում, երբ կազմակերպված, լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի վերաբերյալ հայտարարությունը և դրանց վերաբերյալ ապացույցները քննության առարկա դառնալու փոխարեն, հայտարարություն ներկայացնող քաղաքապետի թեկնածուին և նրա վստահված անձին ուղիղ եթերով բռնության են ենթարկում և ապօրինի զրկում ազատությունից, իսկ կազմակերպված, լայնածավալ ընտակեղծարարություն հանցագործությունը` պարտակում: Երկրորդը` կեղծված ընտրությունների հետևանքով խորհրդարանի ամբիոնից մայիսի 18-ին ուղիղ եթեր հեռարձակված Սերժ Սարգսյանի ցինիկ հայտարարությունն էր` ուղղված իր յուրայիններին` Վեհափառ Տեր-ին, Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը», որով շնորհավորում էր իշխանության բռնազավթման միջոցով իր դավաճանական ծրագիրը գալիք տարիներում իրականացնելու համար` հայրենի տարածքների հանձնում Ադրբեջանին, հայերի վերջնական դեպորտացիա հայկական հողից, որի դիմաց ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը կստանան միլիարդավոր դոլարներ և երաշխիք` շարունակելու պահպանել բռնազավթած իշխանությունը: Հարգելի հայրենակիցներ, 2017 թվականի մայիսի 14-ի կայացած Երևանի ավագանու ընտրությունները ընթացել են ընտրական օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարմամբ: Չնայած նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, որից կարծես թե պետք է զգուշանային ընտրակեղծարարները` «Երկիր Ծիրանի» կուսակցությունն արձանագրել է, որ երեք ոստիկան, ովքեր ներկայացնում էին հատուկ ոստիկանական ծառայությունը, ապօրինի մուտք են գործել թիվ 9/46 ընտրատեղմաս, բացել և անտեսանելի վայր են տեղափոխել չհրկիզվող պահարանը, որի մեջ պահվում էին ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և միջոցները: Այս չհրկիզվող պահարանի տեղափոխությունն արձանագրելուց հետո «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նաև արձանագրել է, որ շուրջ 40 տոկոս ընտրատեղամասերում տեսանելի չեն` բացակայում են չհրկիզվող պահարանները: Ընտրությունների նախորդ օրը և ընտրության օրը, իմ և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանի կողմից լայնածավալ, կազմակերպված ընտրակեղծարարության մասին ահազանգը և հանցագործության կատարման փաստերի վերաբերյալ հայտարարությունը իրավապահ մարմինների ու ԿԸՀ-ի կողմից մանրակրկիտ քննության առարկա դարձնելու փոխարեն ոչ միայն անտեսվել են, այլև դեռ ավելին` ոստիկանական մեծաթիվ ջոկատի ներկայացուցիչների միջամտությամբ պարտակվել: Ոստիկանության կողմից իմ և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, մեզ ապօրինի զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից ու ապօրինի ազատազրկել: Մեր նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված ապօրինությունները` բռնությունը, ազատ տեղաշարժվելու սահմանափակումը և ապօրինի ազատազրկումը, մեզ մարմնական վնասվածքներ հասցնելը ընտրության օրը` ժամը 13:30-ի սահմաններում, հեռարձակվել է ուղիղ եթեր, որից հետո ավելի ուժգին շարունակվել է ընտրակեղծարարությունը, իսկ ահաբեկված ընտրողները չեն գնացել ընտրատեղամաս, ինչը նաև ազդել է ընտրողների ակտիվ մասնակցության վրա, որի հետևանքով արձանագրվել է ցածր մասնակցություն: 2017 թվականի մայիսի 14-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը ես և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանը, ոստիկանության հարձակման հետևանքով ստացել ենք մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժ հաստատություն: Ես հրապարակավ հայտնել եմ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածուի և ՀՀ Աժ պատգամավորի ու նրա վստահված անձի` Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, սակայն դեպքից անցել է 7 օր, ո’չ ինձ և ո’չ էլ Լիլիթ Դրամփյանին տուժող չեն ճանաչել: 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը, որը տեղի է ունեցել հավաստի և պարբերաբար ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիների ուղղորդման, ձայների գնման, պետական ոլորտի՝ դպրոցներ, հիվանդանոցներ և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների և վարչական ռեսուրսների կիրառման մասին ահազանգերով իրավապահ մարմինների կողմից դիտավորյալ անտեսվել է, քանի որ նրանք կազմակերպված լայնածավալ ընտրակեղծարարության գործուն մասնակիցն են եղել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքներին հետամուտ չի եղել, որն էլ, իր հերթին, նպաստել է զանգվածային կազմակերպված ընտրակեղծարարությանը: Հարգելի հայրենակիցներ, Մեր պայքարն իր մեջ ներառում է բոլոր հնարավոր միջոցների օգտագործումը, որը կտապալի ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին: Ես, ունենալով բազմամյա փաստաբանական և քաղաքական գործչի գործունեության փորձ, հասկանալով, թե ինչ է իրենից ներկայացնում ավտորիտար և դավաճան ռեժիմը, այնուամենայնիվ, կարևորում եմ ներպետական ազգային ընթացակարգերով բողոքներ և պահանջներ ներկայացնելը, որից հետո հնարավոր կլինի դիմել միջազգային ատյաններ: ԿԸՀ-ից պահանջում եմ 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները ճանաչել անվավեր: Իրավապահ մարմիններից` հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը: Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին ճանաչել տուժող:

Զարուհի Փոստանջյան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Количество туристов сократилось на 3%Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеАйк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»Мирзоян признает бездарность администрацииЗапад и Россия конкурируют за то, кто свергнет режим ПашинянаУ снижения курса доллара есть другие политические причиныАрмянские дзюдоисты завоевали 3 серебряные медали в розыгрыше юношеского Кубка Европы Камо Унанян стал победителем международного турнира WKF по карате Фильм Армине Анды «Песнь летящих листьев» удостоился награды Бейрутского кинофестиваля Самая красивая армянка Мексики: Роза ЧагоянНикакой делимитации нет, власти Армении сдают обещанное – Акопян о ситуации в ТавушеГраждане в Армении перекрыли трассы Спитак-Ереван и Спитак-Гюмри Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянВ Баку продолжают настаивать на прямых переговорах с АрмениейКомандование контингента Сил НАТО для Косова (KFOR) посетило место прохождения службы в составе дислоцированного в Косово армянского военного контингентаДуховные отцы в Тавуше: Глава Артикской епархии преподобный Нарек Авагян приехал в Киранц (Видео)Мирзоян про ОДКБ: мы мы не хотим быть частью неработающего механизма"Если документов и карт больше не существует, чем руководствуется правительство Армении?": Тигран Абрамян представил сообщение о преступленииДепутат: в результате делимитации Армения получит госграницу для защиты своего суверенитетаПредседатель ЦБ: Надо выработать порядок возобновления пенсионных отчислений арцахцевЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеСША потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаЕжегодный фестиваль армянской песни «Паратон — Дружба народов» пройдет 1 мая в Абхазии В Культурном центре посольства Армении в РФ состоялась московская премьера фильма «Тах. Путь души» Мероприятие, посвященное памяти жертв Геноцида армян, прошло во французском Арнувиле Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяМастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна
Самое популярное