ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց իրավունքների հարցում «հուսադրող» առաջընթաց է գրանցվել. Իվանկա Թրամփը՝ Սաուդյան Արաբիայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը` Իվանկան, Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ երկիրը «հուսադրող» առաջընթաց է գրանցել կանանց դերակատարությունն ընդլայնելու գործում, սակայն ավելի մեծ ազատություն է անհրաժեշտ: 

«Սաուդյան Արաբիայում նկատվող առաջընթացը, հատկապես վերջին տարիներին, շատ հուսադրող է: Սակայն դեռ շատ աշխատանք կա անելու, ինչպես նաև պայքարելու ազատությունների ու հնարավորությունների համար», - Agence France Presse-ի հաղորդմամբ` Իվանկան հայտարարել է Էր Ռիադում սաուդցի կանանց հետ հանդիպման ժամանակ: 

Իվանկան, որ հանդիսանում է ԱՄՆ նախագահի խորհրդականը, վերջինիս ուղեկցում է Սաուդյան թագավորություն կատարած այցի ընթացքում: Նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան պաշտոնական ուղևորության ժամանակ Թրամփին ուղեկցում են նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանյան և փեսան` Ջարեդ Կուշները:

Հիշեցնենք, որ Թրամփն ու սաուդյան իշխանությունները նախօրեին 110 մլրդ դոլարի սպառազինման մատակարարման գործարք են կնքել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular