ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման ադրբեջանցի գրոհային է ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր առավոտյան Անկարայի մոտակայքում թուրքական ոստիկանությունը ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն է իրականացրել: Էտիմեսգուտ շրջանի Յապրաջիկ թաղամասում ոչնչացվել է երկու ահաբեկիչ, որոնք հրաժարվել են հանձնվել: Այդ մասին հայտնում է APA գործակալությունը, վկայակոչելով թուրքական NTV ալիքին:

Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջայի խոսքերով՝ ավելի վաղ ձերբակալվել է ադրբեջանցի, ով անդամակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

«Ստամբուլում նա վարձել է ավտոմեքենա, որով Անկարա է բերել երկու ահաբեկչի՝ ահաբեկչություններ իրականացնելու համար: Այդ ադրբեջանցին ձերբակալվել է և խոստովանել է գործած հանցանքների մեջ: Նրա ցուցմունքների հիման վրա էլ իրականացվել է հատուկ գործողությունը»,- ասել է նա:

Նահանգապետը նշել է, որ ոչնչացված ահաբեկիչները նույնպես ենթադրաբար օտարերկրացիներ են: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular