ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը ծեծի է ենթարկել շներին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Վերջերս ԱՄՆ Տեխաս նահագնում հրեշավոր միջադեպ է տեղի ունեցել: Անծանոթ տղամարդը ներխուժել է այդտեղ ապրող ընտանիքներից մեկի բակ: Ճանապարհին նրան դիմավորել էին տան տերերի շները: Անակնկալի եկած տղամարդն իր մոտ եղած աշխատանքային գործիքով սկսել էր հարվածել շների գլուխներին: Պարզվել է, որ տղամարդը  գազի տեղական ընկերություններից մեկի աշխատակիցն էր, ով եկել էր կուտակված պարտքերի հետևից: Հետաքրքիրն այն է, որ հետագայում պարզվել է նաև, որ ընտանիքը որևէ պարտք չի ունեցել և աշխատակցի գործողություններն ապօրինի են եղել: Միջադեպի հետևանքով շները սարսափելի վնասվածքներ էին ստացել: Նրանցից մեկը մի քանի շաբաթ անց սատկել է: Գազային ընկերությունն անմիջապես իր շարքերից հեռացրել է այդ աշխատակցին և ֆինանսական փոխահատուցում տվել այդ ընտանիքի անդամներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular