ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադայում ծովառյուծը երեխային քաշել է ջրի տակ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ծովառյուծը հարձակվել է երեխայի վրա՝ բերանով բռնելով նրա զգեստից և քաշել ջրի տակ: Այս մասին հայտնում է Аргументы и факты‏-ն:

Միջադեպի ականատեսներից մեկը հրապարակել է տեղի ունեցածի մասին տեսանյութը YouTube-ում, որը մեծ թվով դիտումներ է արձանագրել:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է ծովառյուծը մեկ վայրկյանում բռնում երեխային և քաշում ջրի տակ:

Աղջկան օգնության է հասել նրա ընտանիքի անդամներից մեկը, ով ցատկել է ջրի մեջ, դուրս հանել երեխային և հանձնել ափին կանգնած մարդկանց, այնուհետև դուրս եկել ջրից:

Տեսանյութի մեկնաբանություններում ասվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Նշվում է նաև, որ ծովառյուծը կարող էր երեխայի զգեստը ձկան տեղ ընդունել, իսկ մասնագետները հորդորում են ծնողներին՝ լուրջ վերաբերվել նման հսկա ծովային կենդանիներին, քանի որ սա այն ծովառյուծերը չեն, որոնք ելույթ են ունենում կրկեսում: 

Աղբյուրը՝ Shamshyan.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular