ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք պաշտոնյան հանդիպել է հայ համայնքի հիմնադրամների ղեկավարներին և քննարկել պատրիարքի ընտրության հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Քաան Էզեներն ընդունել է Ստամբուլի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարներին, որոնց հետ քննարկվել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի հետ կապված խնդիրը։

Ինչպես հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», ենթադրվում է, որ մայիսի 23-ին նույն հարցը քննարկման կդրվի նաև Ստամբուլի նահանգապետարանում։

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն «Ակօսի» հետ զրույցում նշել է, որ ներկա փուլում ջանքեր են գործադրվում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների արդյունքը պետության կողմից հաստատելու համար, որից հետո կարելի կլինի սկսել պատրիարքի ընտրության գործընթացը։

Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտեց ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Ավելի ուշ Էրդողանն ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Թուրքիայի հայ համայնքին հղած ցավակցական ուղերձում հատուկ անդրադարձել է պատրիարքի ընտրության խնդրին և հաջողություն մաղթել այդ հարցում Թուրքիայի հայությանը:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular