ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանը մամուլի նոր քարտուղար ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի նոր քարտուղար ունի։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Արամ Արարատյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար»,- վարչապետի որոշումը ներկայացված է կառավարության կայքում: 

Նշենք, որ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղարի պարտականություններն իրականացնում էր նրա խորհրդական՝ հասարակական հիմունքներով, Շուշան Սարդարյանը: Նա ՀՀԿ ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և մայիսի 18-ին Կարեն Կարապետյանի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular