ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գառնի և Գողթ համայնքներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Panorama.am/Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի Գառնի և Գողթ համայնքներ:

Հանրապետության Նախագահը փոխվարչապետի պաշտոնակատար, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի, տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների և մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահը ծանոթացել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջային այցելությունների կազմակերպման ժամանակակից տեխնիկական հնարավորությունների ներդրման ծրագրերին, ինչպես նաև «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով իրականացվելիք ճանապարհաշինական և այլ աշխատանքների կազմակերպման ընթացքին ու պետական-մասնավոր ձևաչափով հնարավոր ներդրումային ծրագրերին, զրուցել Գառնի համայնքի բնակիչների հետ:

Շրջայցի ընթացքում զեկուցվել է ավելի վաղ Հանրապետության Նախագահի մոտ կայացած՝ Կոտայքի մարզի գերակայությունների, այդ թվում՝ զբոսաշրջային ներուժի զարգացման հնարավորությունների քննարկմանը նվիրված խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Այցի շրջանակներում Նախագահ Սարգսյանը եղել է նաև Գողթ համայնքում: Վերոնշյալ պաշտոնատար անձանց, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդի և Գողթ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Նախագահը այցելել է Գեղարդավանք՝ ծանոթացել Գեղարդավանքի տարածքում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացիկ վիճակին և տվել համապատասխան հանձնարարականներ:



















Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular