ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում գտել են անցած տարի կորած խեթական սալաքարը (ֆոտո)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գտել են, կորցրել, վաճառել 6 միլիոնով, նորից կորցրել և կրկին գտել, բայց ոչ այնտեղ, որտեղ կարծում էին և ոչ այն, ինչ կարծում էին: Վեստի.ռու-ն գրում է, որ այսպես կարելի է կարճ նկարագրել դետեկտիվ պատմությունը՝ կապված ոչ թե փոքրիկ արտեֆակտի, այլ երկումետրանոց քարե  արձանի մասին, որը գտնվել է Թուրքիայում մեկ տարի առաջ:

2016 թվականի մարտի 1-ին շինարարները  Էրեղլի  քաղաքում (Կենտրոնական Անատոլիայում Կոնիա շրջան) գտնում են հսյակական քարե սալաքար հայտնի պատկերներով: Շինարարները կանչում են հնագետների: Տեղի բնակիչներին, շինարարներին ծանոթ է այդ սալաքարը որպես «ռելիեֆ Իվիրզից».  Մ.թ.ա. 8-րդ դարով թվագրվող հսկայական  ժայռապատկերը, որը համարվում  է Կոնիա շրջանի տեսարժան վայրերից մեկը, նաև աշխարհում ամենահին ժայռապատկերը:

Այսօր խեթական Իվրիզ քաղաքում մնացել է միայն գետի անվանումը, որի մոտ 2700 տարի առաջ ստեղծվել է այս հստակայական ռելիեֆը: Ներկայացված տեսարանը հայտնի է գիտնականներին, քանի որ արդեն հանդիպել են այլ վայրերում. Տարհունտ աստվածը նվերներ է ստանում Վարպալավա թագավորից, ով ղեկավարել է խեթական Տուվանուվա պետությունը:

Հնագետներից մեկը, ուսումնասիրելով  գտածոն լուսանկարներով, ասել է, որ նման սալաքարը բնորոշ է խեթական քաղաքակրթության ուշ շրջանին,  պատկերված տեսարանը շատ նման է Իվրիզի հայտնի ռելիեֆին: Տեղի մասնագետները նույնպես կասկածի որևէ առիթ չեն ունեցել և գտածոն հայտարարվել է «2700 տարեկան անգին խեթական սալաքար»: Բայց հնագետներն այդպես էլ չէին կարողացել այն ուսումնասիրել:

Այստեղ սկսվում է դետեկտիվ պատմությունը. գտածոյի գտնվելու վայրը փակում են ուսումնասիրության համար: Շուտով մամուլում լուրեր են տարածվում, որ երկումետրանոց քարե սալը կորել է: Քաղաքացիների շրջանում լուրեր են պտվվում, որ խեթական սալաքարը հայտնվել է սև շուկայում և վաճառվել է Թուրքիայի հարավում 6 միլիոն լիրով (շուրջ 1700000 դոլար): Էրեղլիի դատախազությունը ստիպված սկսում է հետաքննություն: Բացահայտվում է տեղի բնակիչների կողմից հնագույն իրերի անօրինական վաճառքի մանրամասներ, բայց որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվում, որևէ մեկը չի կալանավորվում:


Ձախից՝ 2016-ին գտնված սալաքարը, աջից՝ Իվրիզի ռելիեֆի պատկերը 

Ամեն ինչ հանգիստ է լինում մինչև այս տարվա մայիսի 3-ը, երբ կորած գտածոն, և, ըստ լուրերի վաճառված  սալաքարը, գտնվում է: Գտնվում է ոչ թե թանգարանի հետևի մասում կամ անտիկ իրերի նկուղում, այլ փորելու ընթացքում  գտել են հենց նույն շինարարարական ընկերության տարածքում, որտեղ գտնվել էր սալաքարը 2016-ին:

«Պեղումներին» ներկա են եղել քաղաքի թանգարանի աշխատակիցներ, ոստիկաններ, դատախազության ներկայացուցիչներ: Պարզվում է, որ իրավապահներն այս պատմությունը մոռացության չեն մատնել և խեթական քարի «վաճառքի»   հետաքննության ընթացքում կարողացել են ստանալ տեղեկատվություն արտեֆակտի իրական գտնվելու վայրի մասին:

Թուրքական լրատվամիջոցների համաձայն, անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդել է շինարարության կապալառուն՝ ոմն Մեհմետ Ալի Կ., ով աշխատանքներ է իրականացրել 2016-ին:  Ընկերության տարածքում անցկացվում են «պեղումներ»:  Լուսանկարներից կարելի է դատել, որ նա միտումնավոր   քանդել է շինարարական ընկերության հետևի մասը, այնուհետև խնամքով հարթել նոր քարերը:

Խեթական սալաքարը գտնվում է այնտեղ, որտեղ նա խոստացել էր, բայց շինարարարական աշխատանքների ընթացքում այն վնասվել էր. կոթողի ստորին մասը կոտրվել էր:

Եվ կապալառուն, և շինարարարական ընկերության ղեկավարն այժմ հետախուզման մեջ են, իսկ թանգարանի աշխատողները տարել են վնասված սալաքարը ուսումնասիրության:

Թվում է՝ այսքանով ավարտվում է սալաքարի հետ կապված  պատմությունը, բայց ոչ: Hurriyet Daily News-ի հաղորդմամբ, անցած շաբաթ  մասնագետները հայտարարել են, որ «2700 տարեկան անգին խեթական սալաքարը» կեղծ է: Կոնիայի թանգարանի հինգ հոգուց բաղկացած մասնագիտական խումբը այդպես էլ չի կարողանում գալ վերջնական եզրակացություն:
Թանգարանի մամուլի հաղորդագրության համաձայն, կեղծ սալաքարն արված է վարդագույն հրաբխային ապարից Իվրիզի ռելիեֆի նման և հետո ծածկել քիմիական նյութով՝ որպեսզի դեղնավուն երանգ տան քարին, ինչը բնորոշ է հնագույն քարերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular