ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թրամփն անտարբեր մնաց, երբ իր ժողովրդի դեմ Էրդողանը ճնշում գործադրեց»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան հայտնի պարբերական «New York Times»-ն անդրադարձել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպմանը:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  աղբյուրը նշում է, որ այդ հանդիպումից Էրդողանը փաստորեն Թրամփից չստացավ այն, ինչ ցանկանում էր:

Նշվում է, որ կողմերը համաձայնության չեն եկել մի շարք հարցերում հենց  Էրդողանի պահանջների պատճառով, որոնք թերթի գնահատմամբ, անտրամաբանական են:

Մասնավորապես նկատի է առնվում Էրդողանի այն պահանջը, որ Թրամփը ետ կանգնի Սիրիայի քրդերին զինելու որոշումից, ինչպես նաև, որ ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենը արտահանձնվի Թուրքիային, ով մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Վերջինիս հետ կապված ասվում է, որ ԱՄՆ-ն չի կարող առանց դատարանի որոշման արտահանձնել Գյուլենին: Եվ բացի այդ Թուրքիան մինչև հիմա ամերիկյան կողմին չի ներկայացրել գեթ մեկ հստակ ապացույց, որով հիմքեր կստեղծվեն Գյուլենի արտահանձման համար:

Բացի դրանից  հոդվածում հիշատակվում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև Էրդողանի թիկնապահների հարձակումը՝ հակաէրդողանականների դեմ, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել այնտեղ: Եվ այդ առումով քննադատության է ենթարկվում հենց Թրամփը:

«Այդ ընթացքում (բախումների-խմբ) Թրամփը անտարբեր մնաց, երբ իր ժողովրդի դեմ  Էրդողանը  ճնշում գործադրեց»,-գրում է թերթը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular