ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի վարկանիշը երդմնակալության օրվանից ի վեր՝ ռեկորդային չափով ընկել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թրամփի վարկանիշը երդմնակալության օրվանից՝ հունվարի 20-ից ի վեր ընկել է ռեկորդային չափով։ Այս մասին վկայում են սոցհարցումները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Եթե պաշտոնավարման սկզբում Թրամփին աջակցում էր հարցվածների 46 տոկոսը, ապա ուրբաթ օրը հրապարակված հարցման արդյունքներով՝ նախագահի գործունեությանը սատարում է հարցվածների 38 տոկոսը, չի սատարում 56.2 տոկոսը, ևս 5.8 տոկոսը խառը զգացողություններ ունի։

Հետազոտության հեղինակները նշում են, որ ԱՄՆ նախագահի վարկանիշի նվազման գլխավոր պատճառը վերջինիս հայտնիության անկումն է իր իսկ կուսակիցների շրջանում։ Եթե նախորդ շաբաթ Թրամփի գործունեությանը հավանություն չէր տալիս հանրապետականների 16 տոկոսը, ապա այժմ՝ 23։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular