ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցն է կատարել. նա ժամանել է Սաուդյան Արաբիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան այցելությունն է կատարել որպես նախագահ. նա ժամանել է Սաուդյան Արաբիա, հաղորդում է Associated Press-ը։

Այցի նպատակը, ըստ գործակալության, Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցությունն ամրապնդելն է, իսկ ընտրելով առավելապես մուսուլմաններով բնակեցված երկիր՝ նա ցանկանում է ցույց տալ տարածաշրջանին իր հարգանքը։

Սաուդյան Արաբիայից ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Իսրայել, հետո՝ Վատիկան, որտեղ նրան կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այնուհետև՝ Սիցիլիայում անցկացվելիք «մեծ ութնյակի» հանդիպմանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular