ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ում կրճատումներ են. 483 աշխատակիցներ կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում. «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն օպտիմալացման լուրջ գործընթաց է սկսել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՊԵԿ շուրջ 483 աշխատակիցներ կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում: ՀՀ կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրել է իր ղեկավարած հիմնարկում կառուցվածքային փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը, ըստ որի՝ փոփոխություններ են նախատեսվում կատարել Կոմիտեի կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում:

Մասնավորապես, նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները՝ վերջիններիս փոխարեն ստեղծելով 3 վարչություն և դրանք ներառել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում՝ որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ:

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք, որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործընթացի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular