ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահների կողմից ծեծի ենթարկված խաղաղ ցուցարարներից մեկը՝ Սեյիդ Ռըզա Դերսիմին, պատմել է միջադեպի մասին:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  61-ամյա Դերսիմը պատմել է, ով 1992թ.-ից ապրում է Ամերիկայում.

 «Սա անկարելի է: Նրանք մեզ ոտքերով էին հարվածում, ես կարող էի մեռնել: Սա Ամերիկան է: Այսպիսի բաները անընդունելի են, և դա է ինձ վշտացնում»:

Տուժածը կատարվածի մեջ մեղադրել է Էրդողանի թիկնապահներին՝ նկարագրելով, թե ինչպես է սկսվել միջադեպը. «Մեզ մոտեցան կոստյումով մարդիկ և սկսեցին հայհոյել իմ կնոջը, մորը, տատիկին»:


Դերսիմին պատմել է, որ սկզբում ինքը նկատել է, թե ինչպես են բռնել մի կնոջ կոկորդից ու դեմքին հարվածներ են հասցնում, նա փորձել է մոտենալ, օգնել: Բայց այդ պահին չորս մարդ հարձակվել են հենց Դերսիմիի վրա, վայր գցել ու ոտքով հարվածների տարափ տեղացրել:


«Ես չկարողացա ոտքի կանգնել: Փորձեցի ձեռքերով ծածկել գլուխս: Չգիտեմ, թե որքան տևեցին հարվածները: Հետո, երբ ոտքի կանգնեցի, արյունահոսում էի», - ասել է նա:


61-ամյա ցուցարարը այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարել են նրա քիթը, գլխի տրավմայի հետ կապված  բժշկական օգնություն ցույց տվել:

Հիեցնենք, որ Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման առթիվ հայ, քուրդ, եզդի և ասորի համայնքների ներկայացուցիչները մայիսի 16-ին բողոքի ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում: Էրդողանի անվտանգության աշխատակիցները խմբով հարձակվել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ անցկացվող խաղաղ ցույցի մասնակիցների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Ցուցարարներից մի քանիսը լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular