ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում գետի վրա կառուցված կամուրջ է փլուզվել. կան զոհեր և 30-ից ավելի անհետ կորածներ (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Shamshyan.com/Հադկաստանի արևմտյան Գոա նահանգում կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է IndiaTimes-ը։

Այն կառուցված էր Կուրչոր գյուղում, Սանվորդեմ գետի վրա։ Փրկարարները հայտնաբերել են երկու մահացածների դիեր, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ գետն ընկածներից մի քանիսին հաջողվել է լողալով ափ դուրս գալ։ Մյուսներին ջրից դուրս են բերել փրկարարները։

Հաղորդվում է, որ կամուրջը կիսաքանդ վիճակում էր գտնվում և վերջին 4 տարիներին փակ էր ուղևորների ու տրանսպորտային երթևեկության համար։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular