ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաթնամթերք արտադրող 7 բելառուսական գործարանի արտադրանք արգելվել է ՌԴ-ում հակաբիոտիկների պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռոսսելխոզնադզորը արգելք է դրել կաթի փոշի, պանիր և կարագ արտադրող մի քանի բելառուսական ընկերությունների արտադրանքի մատակարարման վրա։ Ցուցակում հայտնվել է 7 ընկերություն, գրում է «Վեստի.ռու»-ն։

Դրանք են «Կոբրինսկի կարագի և պանրի գործարանը», «Մոլոդեչնենսկի կաթի կոմբինատը», «Նովոգրուդսկիե դառին», «Պրուժանսկի կաթի կոմբինատը», «Սլուցկի պանրագործական կոմբինատը» և Լյուբանսկիի նրա մասնաճյուղը։ Ռուսաստան կաթի փոշի չի կարող մատակարարել «Մոգիլևսկի կաթի գործարանի «Բաբուշկինա կրինկան»։

Ինչպես պարզաբանել են Ռոսսելխոզնադզորից, սահամնափակումների մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ բելառուսական արտադրանքի մեջ  հակաբիոտիկների մնացորդներ են հայտնաբերվել։ Գերատեսչությունում նշել են, որ Մինսկին տեղեկացրել են խախտումների մասին, կայն բելառուսական կողմը պատշաճ կերպով չի արձագանքել իրենց պաշտոնական դիմումին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular