ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոնոր Մաք Գրեգորը ստորագրել է Ֆլոյդ Մեյվեզերի դեմ մենամարտի պայմանագիրը

ՍՊՈՐՏ

UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաք Գրեգորը ստորագրել է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի դեմ մենամարտի պայմանագիրը:

Այս մասին գրում է CNN-ը: «Մաք Գրեգորի կողմը ստորագրել է պայմանագիրը, հիմա սկսում ենք աշխատանքը Մեյվեզերի թիմի հետ»,-ասել է UFC-ի ղեկավար Դուեյն Ուայթը:

Խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաք Գրեգորը բռնցքամարտելու լիցենզիա է ստացել Կալիֆոռնիայում, իսկ Մեյվեզերը հայտարարել էր Կարիերան վերսկսելու մասին: Վերջինս ոչ մի պարտություն չունի պրոֆեսիոնալ ռինգում: 49 մենամարտերից 26-ում Մեյվեզերը հաղթել է մրցակցին նոկաուտով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular