ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկությունն անցնում է բնականոն հունով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացված ընտրատեղամասում նախագահական ընտրությունների քվեարկությունն անցնում է բնականոն հունով:

«Արմենպրես»-ին Իրանի դեսպանատնից տեղեկացրեցին, որ ընտրատեղամասը բացվել է Երևանի ժամանակով ժամը 08:00-ին, նախատեսված է, որ կփակվի 18:00-ին: Դեսպանատնից փոխանցեցին, որ ընտրողների այցելության բավական ակտիվություն է նկատվում, և եթե անհրաժեշտություն լինի հնարավոր է քվեարկության ժամը երկարացնել:

Հայաստանում ընտրելու իրավունք ունի Իրանի 10 հազարից ավելի քաղաքացի, այդ թվում, իրանահայեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular